ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.01.2019 | 00:01

Ռահ լույսի և կյանքի ճշմարիտ ճանապարհ, հավերժ կենդանի Քրիստոս Աստված, Դու ես լույսի դուռ և բխումն ողորմության, Դու ես քաջ հովիվ և մոլորյալներին դարձնող, Դու ես մեղքերը ներող և հանցանքները քավող:
Քո հանցավոր ծառան և բազմամեղս խնդրում եմ Քո առատ ողորմությունից՝ մի հիշիր իմ առաջին մեղքերը, այլ միջիններով ու վերջիններով վերացրու ինձնից: Սրբիր ինձ սրբարար Քո զորությամբ և ազատիր անթիվ հանցանքներիցս, մաքրիր ինձ խղճմտանքիցս և արձակիր մեղքի կապերից:
Թող ինձ իմ պարտքերը, ինչպես թողիր անդամալույծին, և արդարացրու՝ ինչպես մաքսավորին, փրկիր ինձ աններելի տանջանքից և մոլորյալիս մտցրու Քո սիրելիների խորանները, որպեսզի և ես նրանց հետ փառավորեմ Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:


Հովհաննես վարդապետ ԳԱՌՆԵՑԻ

Դիտվել է՝ 1769

Մեկնաբանություններ